Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նավթի 1 բարելի դիմաց «ազնիվ» գին է համարում 100 դոլարը, որը կապահովի նավթի արդյունահանման կայունությունը և երաշխավորում է ներդրումների հոսք դեպի նավթային ոլորտ։ Մադուրոն վստահ է, որ նավթի գները կվերադառնան նախկին մակարդակին։
«Ամեն դեպքում մենք չենք հուսահատվի և կաշխատենք փոխհատուցել միջոցները, որոնք կորցնում ենք նավթի գնի անկման պատճառով»,- ասել է Նիկոլաս Մադուրոն։
Վենեսուելան օրական արդյունահանում է 3 մլն բարել նավթ և 2,5 մլն-ն արտահանում է։